«Սեւանա լիճ-2016» մրցաշարի նախավերջին տուրում միանձնյա առաջատարը Վիդիտ Սանթոշն է
СпортԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին տուրում միանձնյա առաջատարն է հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանթոշը, ով համառ պայքարում պարտության մատնեց ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը, նույն տուրում Դուդան հաղթել է Գուիջարոյին, Գաբուզյանը՝ Օնիշչուկին, Արտեմեւը՝ Փաշիկյանին:
Խաղաղ ելքով է ավարտվել Տեր-Սահակյան-Հովհաննիսյան հանդիպումը: Վերջին տուրից առաջ աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են արտասահմանցի գրոսմայստերները՝ հնդիկ Վիդիտ Սանթոշը, լեհ Յան Դուդան եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեւմեւը: Վերջին երկուսն իրենց հաշվին ունեն 5 միավոր: 4,5 միավոր են վաստակել Սամվել Սեւյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, 4 միավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, 3,5 միավոր՝ Դավիդ Գուիջարոն, 3 միավոր՝ Արման Փաշիկյանը, 2,5 միավոր՝ Վլադիմիր Օնիշչուկը եւ Հովհաննես Գաբուզյանը: Այսօր` հուլիսի 26-ին, կայանում է վերջին տուրը, որտեղ իրենց ուժերը կչափեն Փաշիկյան-Սեւյան, Հովհաննիսյան-Արտեմեւ, Օնիշչուկ-Տեր-Սահակյան, Գուիջարո-Գաբուզյան, Վիդիտ-Դուդա զույգերը:
Նույն օրվա երեկոյան տեղի կունենա մրցանակաբաշխությունը եւ մրցաշարի հանդիսավոր փակումը:
Խոսրով Խլղաթյան