Պեդրո. Ազարը կարող է հասնել Մեսսիի խաղամակարդակին
СпортԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վստահ է, որ իր թիմակից Էդեն Ազարը կարող է հասնել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղամակարդակին:
«Գտնում եմ, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է: Նա գտնվում է յուրահատուկ մակարդակի վրա: Մյուս ֆուտբոլիստները դեռ չեն կարող հասնել այդ մակարդակին, սակայն Ազարը հրաշալի տեխնիկա ունի:
Նա ի զորու է հասնել Մեսսիի խաղամակարդակին: Որոշ առումներով հիմա նույնպես կարող ենք Ազարին համեմատել Մեսսիի հետ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: