Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ադրբեջանում հալածում են Ռուսաստանի քաղաքացուն հայկական ծագման համար

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը մոտ մեկուկես ամիս է, ինչ գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում հայկական ծագման պատճառով: Այս մասին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, ում պնդմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունից այդ ժամանակահատվածում որևէ մեկը դեռեւս եղբորը չի այցելել:

«Մարատի ձերբակալության մասին իմացել եմ նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, ում նույնպես 15 օր պահել էին մեկուսարանում միայն նրա համար, որ եղբորս ընկերն է: Ադրբեջանցի ոստիկանները նրան ասել էին, որ պետք է կարողանա ընտրել ընկերների, այլ ոչ թե ընկերություն անել հայկական ծագում ունեցող մարդկանց հետ: Նրան ազատ էին արձակել, եւ հունիսի 25-ին Մոսկվա հասնելուց հետո նա անմիջապես ինձ հետ կապ էր հաստատել եւ ներկայացրել իրավիճակը»,- ասաց Մարիանա Միրզոյանը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ի Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Մարիանա Միրզոյանի խոսքով՝ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ:

«Նա միշտ նորմալ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի գործընկերների հետ:  Նա որոշակի ժամանակահատվածում աշխատել է Բաքվում, 2015 թվականին աշխատել է Եվրոպական օլիմպիական առաջին խաղերի շրջանակում, անընդմեջ գնացել, եկել է այնտեղ, սակայն նման խնդիր երբեւէ չի ունեցել: Եթե Ելենան մեզ չտեղեկացներ այդ մասին, երեւի այդպես էլ չէինք իմանա, որ նրան ձերբակալել էին, քանի որ Բաքու գնալուց հետո չենք կարողացել կապ հաստատել իր հետ»,- նշեց ձերբակալվածի քույրը:

Կատարվածի մասին իմանալուց հետո Մարիանա Միրզոյանն անմիջապես դիմել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ նրան պատասխանել են, որ ձերբակալության վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն ստացել:

«Ինչպես է հնարավոր նման բան, եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է, հատկապես այն դեպքում, երբ Ելենան ինձ տեղեկացրել էր, որ նախքան Մոսկվա վերադառնալը նա դիմել է Ռուսաստանի դեսպանատուն եւ տեղեկացրել, որ ձերբակալել են իրենց երկրի քաղաքացուն: Ելենային խոստացել են զանգահարել, սակայն այդպես էլ ոչ մի տեղեկություն չեն տվել:

Եղբայրս արդեն մեկուկես ամիս է` Բաքվում է, եւ մենք նրանից տեղեկություն չունենք, այս ընթացքում  Ռուսաստանի դեսպանատնից դեռեւս նրան չեն այցելել՝ պատճառաբանելով, որ չունեն թույլտվություն»,- տեղեկացրեց Մարիանա Միրզոյանը:

Մարիանան նաև նամակ է գրել և փոստով ուղարկել Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն՝ այն եղբորը փոխանցելու խնդրանքով:

«Ես ուզում էի, որ այդ նամակը եղբայրս անպայման ստանար, որպեսզի նա իմանար, որ մենք տեղյակ ենք եւ զբաղվում ենք այս հարցով, քանի որ նա նույնիսկ չգիտի էլ՝ իր հարազատները տեղյակ են իր այդ վիճակից, թե ոչ: Մտածում էի՝ նամակը կկարդա, ձեռագիրս կճանաչի եւ գոնե մի փոքր իրեն լավ կզգա: Սակայն  դեսպանի քարտուղարներից Սերգեյ Վոլֆը ինձ հարցրել է, թե արդյոք հնարավոր է ասելիքը բանավոր փոխանցել, քանի որ նամակը փոխանցելը շատ խնդրահարույց է: Ես պարզապես զարմացած էի. նրանց ասացի, որ նման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ ըստ օրենքի՝ նրան թույլատրվում է ստանալ այդ նամակը»,-ասաց նա:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված պատասխան նամակում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Մարիանա Միրզոյանը նաեւ տեղեկացրեց, որ նրանք ծնվել են Բաքվում, ընտանիքը Բաքվի փախստականներից է, սակայն 6 տարեկանից ապրել են ՌԴ-ում:

«Մարատը վերցրել էր կնոջ ազգանունը, եւ չէր էլ ենթադրում, որ կարող է ինչ-որ խնդիր առաջանալ, իսկ որեւէ բան իմանալու դեպքում էլ մտածում էր՝ երկրի տարածք չեն էլ թողնի, միանգամից հետ կուղարկեն»,- նշեց Մարիանա Միրզոյանը:

Ձերբակալվածի քույրը տեղեկացրեց, որ դիմել է տարբեր գերատեսչություններին՝ ՌԴ արտգործնախարարություն, գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, անվտանգության դաշնային ծառայություն այն հույսով, որ հարցին հնարավոր կլինի ինչ-որ լուծում տալ:

«Նախքան Բաքու մեկնելը նա որոշակի առողջական խնդիրներ ուներ: Մենք չգիտենք՝ ինչ վիճակում է եղբայրս, չգիտենք՝ արդյոք ողջ է, թե չէ: Մեր միակ աղբյուրը Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն է, որից պատշաճ պատասխան չենք էլ կարողանում ստանալ: Զանգում ենք, հարցնում եղբորս հարցով պատասխանատուին, իսկ նա կա՛մ տեղում չէ, կա՛մ ասում են՝ վաղը զանգեք»,-նշեց Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը:

Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածը բավականին տարածված է:

Դեռեւս 2015 թվականին ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդական թևի անդամ Էլվին Աբդուլլաևը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման հենց 234.4.3 հոդվածով:

Նախկինում եւս գրանցվել են բավականին շատ դեպքեր, երբ Ադրբեջանը ձերբակալել կամ արգելել է հայազգի օտարերկրացիների մուտքը երկիր, ինչպես օրինակ   Ռուսաստանի եւ Ամերիկայի քաղաքացի Դիանա Մարկոսյանի հետ տեղի ունեցած դեպքը:

2011 թվականին ամերիկյան «Բլումբերգ գործակալության ֆոտոթղթակից Դիանա Մարկոսյանին Բաքվից արտաքսել էին Ստամբուլ հայկական ծագման պատճառով, ինչը հաստատել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Հայկական ծագում ունեցող Դիանա Մարկոսյանի՝ Ադրբեջանում գտնվելու ժամանակահատվածում  խնդիրներ կլինեն կապված նրա անվտանգության ապահովման հետ»,-ասված է եղել հաղորդագրության մեջ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi