Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հանրային պաշտպանի գրասենյակը հերքում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարությունը

Общество

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը 27.07.2016թ. հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպանների փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլոց, պահանջել է «զերծ մնալ նրանց («Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին) զարտուղի ճանապարհներով հրավիրված հանրային պաշտպանի ծառայությունները պարտադրելուց»: Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը.

«Հայտարարության» մեջ հանրային պաշտպանների` քրեական գործով վարույթին ներգրավելու վերաբերյալ արված պնդումները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը և հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն, այլև վկայում են հասարակական կազմակերպության ոչ արհեստավարժ գործունեության մասին:

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։ Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 26.07.2016թ. կայացվել են որոշումներ Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի շահերը պաշտպանելու համար քրեական գործով հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ:

Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր, ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումների, գործերը հանձնել հանրային պաշտպաններին, ինչը և կատարել է՝ 26.07.2016թ. ժամը 14:30-ի սահմաններում Աշոտ Գարուշի Պետրոսյանի գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, իսկ Հովհաննես Գառնիկի Հարությունյանի գործը՝ հանրային պաշտպան Լլյուդվիգ Ավետիսյանին:

Նշված հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Աշոտ Գարուշի Պետրոսյանի և Հովաննես Գառնիկի Հարությունյանի համաձայնությունը ստանալու պահից միայն: Աշոտ Գարուշի Պետրոսյանը և Հովաննես Գառնիկի Հարությունյանը տվել են իրենց համաձայնությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակը և հանրային պաշտպանները գործել են օրենքով սահմանված կարգով:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, հասարակական կազմակերպության հրավիրած փաստաբան Արայիկ Պապիկյանը Աշոտ Պետրոսյանի զավակների դիմումի հիման վրա ցանկացել է «Էրեբունի» բժկական կենտրոնում տեսակցել վերջինիս` տեսակցությունը համաձայնեցնելով «բժշկական անձնակազմի համապատասխան ներկայացուցիչների» հետ, սակայն չի կարողացել տեսակցել, քանի որ անվտանգության աշխատակիցը փաստաբանին թույլ չի տվել մուտք գործել հիվանդասենյակ:

Փաստաբանական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի համար պարզ է, որ պաշտպանյալին տեսակցելու համար փաստաբանը նախևառաջ պետք է ստանձնի անձի պաշտպանությունը` ներգրավվելով քրեական գործով վարույթին` ներկայացնելով իր դիմումը և Աշոտ Պետրոսյանի զավակների` քրեական վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումը: Բացի այդ, Աշոտ Գարուշի Պետրոսյանի համաձայնությունը ստանալուց հետո միայն փաստաբան Արայիկ Պապիկյանը կհամարվեր վերջինիս պաշտպանությունը ստանձնած պաշտպան: Սակայն, ինչպես երևում է «Հայտարարության» տեքստից, մասնավոր կարգով հրավիրված փաստաբանը փորձել է դիմումը մուտք անել ժամը 17:55-ին, հանրային պաշտպանին գործը հանձնելուց և հանրային պաշտպանի կողմից գործով վարույթին ներգրավվելուց հետո:

Հետևաբար, պնդումը, թե հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին, ի տարբերություն Արայիկ Պապիկյանի, հաջողվել է մտնել հիվանդասենյակ և հանդիպել Աշոտ Պետրոսյանին, պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն փաստաբան Աշոտ Պապիկյանի, Մերի Ալավերդյանը ստանձնել է Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Աշոտ Պետրոսյանին թույլ չի տրվել կապի մեջ մտնել զավակների հետ և որևէ կերպ չի տեղեկացել, որ ինքն ունի իր զավակների կողմից ընտրված պաշտպան` արդյունքում զրկվելով իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքից, ապա «Հայտարարություն» տարածողը պետք է իմանար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` նման պարտականություն կրում է վարույթն իրականացնող մարմինը: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Մերի Ալավերդյանի կողմից Աշոտ Պետրոսյանին բացատրվել է, որ վերջինս ունի իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք, սակայն Աշոտ Պետրոսյանը ցանկացել է, որ իր շահերի պաշտպանությունն իրականացնի Մերի Ալավերդյանը:

«Հայտարարության» մեջ արված մեկ այլ պնդման հետ կապված, թե ըստ Աշոտ Պետրոսյանի դստեր` Տաթևիկ Պետրոսյանի իրենք գիտեին հանրային պաշտպանի գրասենյակի ծառայությունների մասին և չեն դիմել դրան, և որ իրավիճակին ծանոթ լինելու և ինֆորմացիա ունենալու դեպքում իրենց հայրը ևս չէր ընդունի հանրային պաշտպանի ծառայությունները, ապա հարկ է նշել, որ փաստաբանական գործունեության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր անձի հայտնի է, որ քրեական գործերով կասկածյալին կամ մեղադրյալին հանրային պաշտպան տրամադրվում է ՄԻԱՅՆ վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա և ՄԻԱՅՆ կասկածյալի կամ մեղադրյալի ցանկությամբ կամ արդարադատության շահի հիմնավորմամբ, այլ ոչ թե վերջիններիս ընկերների և հարազատների դիմումների հիման վրա: Կարծում ենք, որ հասարակական կազմակերպերությանը պետք է հայտնի լինի հանրային պաշտպան տրամադրելու ընթացակարգը, նման տեղեկատվության տարածումը, մեր կարծիքով, ընդամենը հետապնդում է ընթերցողին մոլորեցնելու և հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը ստվերելու նպատակ, ինչը համահունչ է հասարակական կազմակերպության` հանրային պաշտպանի գրասենյակի դեմ վերջին ժամանակներում իրականացված քաղաքականությանը:

Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ թե՛ Աշոտ Պետրոսյանը, և թե՛ Հովհաննես Հարությունյանը կարող են ցանկացած պահի հրաժարվել հանրային պաշտպանի ծառայություններից, այդ պարագայում հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կդադարեցվի անմիջապես:

Ամփոփելով վերոգրյալը` անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմաններում, հանրային պաշտպաններին գործերը հանձնվել են վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:

Ուստի, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպությանը հորդորում ենք ձեռնպահ մնալ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը և առանձին հանրային պաշտպանների բարի համբավը արատավորելու` սեփական շահերով թելադրված արատավոր գործելաոճից:

ՀՀ փաստաբանների պալատի
Հանրային պաշտպանի գրասենյակի
ղեկավարի տեղակալ՝ Վարսեր Կարապետյան

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби