Ալվարո Արբելոան պայմանագիր է կնքելու «Միլան»-ի հետ
СпортՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալուց հետո կարողացել է իր համար գտնել նոր ակումբ: Իսպանացի տիտղոսակիր պաշտպանը պայմանագիր է կնքելու իտալական «Միլան»-ի հետ:
«Միլան» տեղափոխության համար Արբելոայի գործակալի հետ բանակցել է իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին: 33-ամյա խաղացողը կկնքի մեկ տարվա պայմանագիր:
Տեղեկությունը հայտնում է իսպանական «Marca»-ն:
Արբելոան արքայական ակումբում հանդես է եկել 2009-2016 թվականներին: