Brexit-ից հետո ԵՄ-ից ՄԲ և ՄԲ-ից ԵՄ զանգվածային բռնագաղթ կարող է տեղի ունենալ
Международные новостиՄեծ Բրիտանիայի (ՄԲ) նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյի առաջին քայլը դեպի Brexit եղավ Եվրամիության խորհրդում նախագահությունից հրաժարվելը, ապա երկկողմ հանդիպումները Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ, ովքեր կարևոր դեր են խաղալու ԵՄ-ի և ՄԲ-ի միջև ձևավորվող նոր հարաբերություններում։ «Ես ցանկանում եմ ԵՄ-ի հետ կառուցողական աշխատանք ծավալել, որպեսզի միության կազմից դուրս գալը հնարավորինս խելամիտ և կանոնակարգված լինի»,- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ։
Անգելա Մերկելը հավանություն է տվել ՄԲ վարչապետ Թերեզա Մեյի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու պաշտոնական գործընթացը հաջորդ տարի սկսելու որոշմանը: Սակայն վերջինիս կարծիքն այս հարցում չի կիսում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով պահանջ է դրել Մեծ Բրիտանիայի առաջ «հնարավորինս շուտ դուրս գալ» միության կազմից։ ՄԲ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը նշել է, որ գիտակցում է՝ ՄԲ-ին ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ի կազմից դուրս գալու համար, սակայն այդ գործընթացը չի կարելի ձգձգել, քանզի այն վնաս կհասցնի եվրոպական տնտեսության կայունությանը: Օլանդը նաև ընդգծել է, որ ազատ տեղաշարժն ամենակարևոր կետն է։
ՄԲ-ի 43 տարվա անդամակցությունից հետո ազատ տեղաշարժի խնդիրը բանակցությունների առանցքային կետերից է լինելու:
Եվրամիությունից բրիտանացիների զանգվածային բռնագաղթը և եվրոպացիների բռնագաղթը ՄԲ-ից ԵՄ, վատագույն սցենարը կլինի, որին կարող են կողմերը բախվել։ Եվրոպայի այլ երկրներում բնակություն հաստատած շատ բրիտանացիներ հանրաքվեից հետո ցանկանում էին երկքաղաքացիություն ձեռք բերել, սակայն օրինակ՝ Իսպանիան, որտեղ բնակվում են մոտ 400,000 բրիտանացիներ, երկքաղաքացիություն չի տրամադրում:
The Telegraph պարբերականը ներկայացրել է երեք հնարավոր տարբերակները, որոնց կարող է վարչապետը դիմել միության հետ հարաբերություններում բարենպաստ պայմաններ ստեղծելու և Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը շրջանցելու համար։ Առաջինը ԱՀԿ–ի ստեղծման Մարաքեշի համաձայնագրին դիմելն է, որը բոլոր անդամների համար առանց որևէ խտրականության սահմանում է առևտրային պայմանագրին համարժեք գործարք։ ՄԲ-ն այս դեպքում կկարողանա վերահսկել սեփական մաքսային միությունն ու իր մաքսատուրքերը սահմանել։ Երկրորդ տարբերակը ԵՄ-ի հետ Կանադայի օրինակով Համապարփակ տնտեսական և առևտրի համաձայնագրի (CETA) գործարք կնքել, որը կազատի մաքսատուրքեր վճարելուց, սակայն կսահմանափակի ազատ տեղաշարժը։ Երրորդը Եվրոպական միասնական տնտեսական տարածքի նման համաձայնագրի ձեռքբերումն է, որը կապահովի ապրանքների, կապիտալի, ծառայությունների ազատ տեղաշարժը, սակայն սահմանային վերահսկողություն կսահմանի մարդկանց տեղաշարժի վրա։
Ստացվում է, որ այս տարբերակներից որևէ մեկն ընտրելու դեպքում Մեծ Բրիտանիան ինչ-որ բան կկորցնի նախկինում ունեցած արտոնություններից։ Գերմանիան, Ֆրանսիան և ԵՄ անդամ մյուս երկրները թույլ չեն տա Բրիտանիային ընտրել, թե միության որ օրենքներին է ցանկանում ենթարկվել:
Սակայն ինչպիսի ջանքեր էլ գործադրի Թերեզա Մեյը, անհնար է, որ ՄԲ-ն կարողանա Եվրոպայում բրիտանացիների ազատ տեղաշարժն ապահովել, իսկ սա կենսական խնդիր է ՄԲ-ի համար:
Անի Գասպարյան