«Աթլետիկո Նասիոնալ»-ը դարձել է «Լիբերտատորես»-ի գավաթի հաղթող
СпортՀարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարի՝ «Լիբերտատորես»-ի գավաթի հաղթող է դարձել Կոլումբիան ներկայացնող «Աթլետիկո Նասիոնալ»-ը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ «Աթլետիկո Նասիոնալ»-ը եզրափակիչ երկրորդ խաղում նվազագույն հաշվով առավելության է հասել Էկվադորը ներկայացնող «Ինդեպենդիենտե դել Վալյե»-ի նկատմամբ: Խաղի միակ գնդակը հեղինակել է Բորխան՝ հանդիպման 9-րդ րոպեին:
Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշիվը: «Աթլետիկո Նասիոնալ»- ը «Լիբերտադորես»-ի գավաթը վերջին անգամ նվաճել էր 1989 թվականին: