Կոնտե․ Տրանսֆերային շուկայում խելագարվել են
Спорт«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին չի ուրախացնում տրանսֆերային շուկայում տիրող իրավիճակը։ Իտալացի մասնագետը կարծում է՝ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները շատ բարձր են։
«Տրանսֆերային շուկայում պարզապես խելագարվել են։ Անհավանական է։ Այժմ անչափ բարդ է ձեռք բերել լավ ֆուտբոլիստի, քանի որ բոլորը մեծ գումարներ են պահանջում։ Չգիտեմ՝ որքան է շարունակվելու այս իրավիճակը։ Բոլոր ակումբներն այժմ դժվարությամբ են համաձայնության հասնում նորեկների հարցում։ 95, 100, 120 միլիոն եվրո․․․ Անհավանական արժեքներ են։
Այսպիսին է ժամանակակից ֆուտբոլը, բայց մենք պետք է շարունակենք աշխատել եռանդով և դա փոխանցել երկրպագուներին ու ֆուտբոլիստներին»,-Կոնտեի խոսքը մեջբերված է «Evening Standard»-ից։