Դրիսա Դիարասուբան «Շիրակ»-ից տեղափոխվում է «Փադիդե»
СпортԳյումրիի «Շիրակ»-ի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի իրանական «Փադիդե»:
Ինչպես փոխանցում է «Փադիդե»-ի պաշտոնական կայքը, Դիարասուբան արդեն իսկ գտնվում է Իրանում և շուտով բուժզննում է անցնելու:
Դիարասուբայի և «Շիրակ»-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի նոյեմբերի 30-ին:
«Փադիդե»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: