Սերգեյ Մովսեսյանը՝ Czech Open 2016-ի հաղթող
Спортsport.news.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանի հաղթանակով է ավարտվել Չեխիայի Պարդուբիցե քաղաքում անցկացված Czech Open 2016մրցաշարը: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր (վեց հաղթանակ, երեք ոչ ոքի) եւ գրավել է առաջին տեղը: Նա կեսական միավոր է գերազանցել 2-10-րդ տեղերը բաժանած շախմատիստներին՝ 7-ական միավոր:
Լրացուցիչ ցուցանիշով, երկրորդ տեղը զբաղեցրել է չեխ Վիկտոր Լազնիցկային: Եռյակը եզրափակել է Հնդկաստանի ներկայացիչ Վիսախ Ն Ռ-ն: