«Ալաշկերտն» ունի նոր խաղացողներ
СпортՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել չորս խաղացողների հետ: Հարազատ ակումբ են վերադարձել Միհրան Մանասյանն ու Բենիկ Հովհաննիսյանը (մեկ տարի անցկացրել է «Արարատում»), հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Թիմը համալրել են նաեւ Գագիկ Դաղբաշյանն ու Դմիտրի Կորտավան: Ազգային հավաքականի և «Բանանցի» նախկին խաղացող Գագիկ Դաղբաշյանի նախորդ ակումբը Սլովակիայի Ֆորտունա Լիգայի «Ռուժոմբերոկն» էր:
26-ամյա ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Կորտավան նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայում»: Բոլոր ֆուտբոլիստներն էլ երեք տարվա պայմանագրեր են ստորագրել: