Գյոտցեն Բորուսիայում կխաղա Մխիթարյանի խաղաշապիկի համարով
СпортԴորտմունդի «Բորուսիայի» նորեկները կողմնորոշվել են իրենց խաղաշապիկների համարների շուրջ,- հայտնում է գերմանական ակումբի պաշտոնաան թվիթերյան էջը: «Բավարիայից» ռուրյան ակումբ վերադարձած Մարիո Գյոտցեն ընտրել է 10 համարը, որով նախորդ 3 տարիներին հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեկ այլ աստղային նորեկ Անդրե Շուրլեն կխաղա 21-ին, իսկ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն`13 համարով: Գյոտցեն 2012 թվականին «Բորուսիայից» հեռանալուց առաջ նույնպես կրում էր 10 համարի մարզաշապիկը: