«Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվեց «Վալենսիա»
СпортՊաշտպան Մարտին Մոնտոյան «Բարսելոնայից» տեղափոխվել է «Վալենսիա»։ «Չղջիկների» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոնտոյան մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։
Հայտնի է, որ Մոնտոյայի տեղափոխության համար «Բարսելոնան» գումար չի ստանա, քանի որ ֆուտբոլիստը նախապես խզել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը։
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Մարտին Մոնտոյան վարձավճարով հանդես է եկել «Ինտերում», «Բետիսում», մասնակցել է 17 խաղի և կատարել է 1 գոլային փոխանցում։