Վենգեր․ Պրեմիեր լիգան դառնում է լավագույն մարզիչների առաջնություն
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ուրախ է, որ նոր մրցաշրջանից Պրեմիեր լիգայում են աշխատելու Խոսեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն, իսկ Ժոզե Մոուրինյուն մարզելու է «Մանչեսթեր Յունայթեդը»։
-Սա հիանալի է, քանի որ այժմ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն մարզիչների առաջնություն է հիշեցնում։ Աշխարհի լավագույն մասնագետները ժամանում են Անգլիա, որպեսզի բարդացնեն արդեն աշխատող մարզիչների աշխատանքը։ Դուք հենց դա եք ցանկանում՝ առաջնությունը լինի հետաքրքիր։ Որքան շատ լինեն բարձրակարգ մարզիչները, այնքան Պրեմիեր լիգան ավելի գրավիչ կլինի,-Վենգերի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից։