Ազար․ Չպետք է գլուխս կորցրած խաղադաշտ դուրս գամ և վնասվածքներ ստանամ
Спорт«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ իր առաջնային նպատակը 2016-17թթ․ մրցաշրջանի մեկնարկից առաջ վնասվածքներից խուսափելն է։
-Ուրախ եմ, որ «Ռեալի» հետ ընկերական խաղում երկու գոլ խփեցի։ Լավ էր կրկին խաղադաշտ դուրս գալը, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար։ Նախամրցաշրջանային փուլը բարդ ընթացք ունի, բայց մենք հույս ունենք՝ պատրաստ կլինենք Պրեմիեր լիգայի առաջին՝ «Վեսթ Հեմի» հետ խաղին։
Հույս ունեմ՝ մեկնարկային րոպեներից կմասնակցեմ «Միլանի» հետ ընկերական խաղին, սակայն իմ առաջնային նպատակը «Վեսթ Հեմի» հետ խաղն է։ Պետք է աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերեմ, ոչ թե գլուխս կորցրած խաղադաշտ դուրս գամ և կրկին վնասվածքներ ստանամ,-Ազարի խոսքը մեջբերված է լոնդոնյան ակոմբի պաշտոնական կայքից։