Կեւին-Պրինց Բոատենգը կխաղա Պրիմերայում
СпортԻտալական «Միլանի» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինց Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս», հայտնում է ակումբի կայքը:
29-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ: «Միլանի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր նախորդ մրցաշրջանի վերջում:
Կեւին-Պրինց Բոատենգը 2010-ից էր միլանցիների համակարգում: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի՝ խփելով մեկ գոլ: