Ռիվալդո․ Շուտով Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
СпортԲրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն համոզված է, որ շուտով իր հայրենակից Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
-Այսօր լավագույնների շարքում Մեսսին ու Ռոնալդուն են, սակայն Նեյմարը լավ է աշխատում։ Շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Երբ «Բարսելոնան» պայմանագիր կնքեց Նեյմարի հետ, ես դեռ այդ ժամանակ ասացի, որ նա մեծագույն ֆուտբոլիստ է դառնալու,-ասել է Ռիվալդոն «Barca TV»-ին տված հարցազրույցում։
Հավելենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 141 խաղի, խփել է 85 գոլ, կատարել է 53 գոլային փոխանցում։