Ռումենիգե. Եթե Շվայնշտայգերը ցանկանում է վերադառնալ, պետք է մեզ տեղյակ պահի
Спорт«Բավարիայի» ղեկավար կազմի նախագահ Կարլ Հայնս Ռումենիգեն հասկացնել է տվել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է վերադառնալ մյունխենյան ակումբ:
«Եթե նա ցանկանում է վերադառնալ, պետք է մեզ տեղյակ պահի այդ մասին: Այդժամ կսկսենք բանակցությունները»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Bild-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 32-ամյա ֆուտբոլիստի հետ հույսեր չի կապում և նրան ուղարկել է ակումբի երիտասարդական թիմ: