Ռումենիգե. Հյումելսն այն պաշտպանն է, որին ես ու Անչելոտին ուզում էինք ունենալ թիմում
СпортՄյունխենի «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն շատ գոհ է, որ կարողացել են ձեռք բերել Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հյումելսին, որն ավելի վաղ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսսիայում»։
-Հյումելսը հենց այնպիսի պաշտպան է, ինչպիսին մենք՝ ես ու Կարլոն, ուզում էին տեսնել «Բավարիայում»։ Երկուսս էլ մտածում էինք կենտրոնական պաշտպանի դիրքի մասին թիմի կազմն ուժեղացնելու տեսանկյունից։ Հենց Հյումելսին էինք ուզում տեսնել մեր շարքերում.-ասել է Ռումենիգեն «Sport1»-ի փոխանցմամբ։