Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվել է Սփյուռքի հայկական դպրոցների հարցը

Աղվերանում շարունակվում են Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովի աշխատանքները, որին մասնակցում են 19 երկրների հայկական կրթական  կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Խորհրդաժողովի մասնակիցներին  ողջույնի խոսք է ուղղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը: Ներկայացնելով Սփյուռքի ուղղությամբ իրականացվող ՀՀ կրթական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ բանախոսն ընդգծել է, որ կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության մեջ Սփյուռքն ունի իր ուրույն և կարևոր տեղը. «Անկախացումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն  է  ստանձնել նախևառաջ  Սփյուռքի կրթական խնդիրների համար,  քանի որ մայրենի լեզվի կորուստը հայեցի լեզվամտածողության կորուստ է, և, ի վերջո, ազգ ային ինքնության կորուստ։ Հաշվի առնելով, որ հայկական համայնքներում կրթական խնդիրների և լեզվապահպանության միասնական համակարգ գոյություն չունի,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը որդեգրել է տարբերակված մոտեցում՝ Սփյուռքի կողմից առաջ քաշվող կրթական խնդիրների լուծման հարցում»,-նշել է Նունե Վարդանյանը՝ Սփյուռքի համար իրականացվող ծրագրերի շարքում մատնանշելով Սփյուռքի կրթօջախներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, Համահայկական օլիմպիադաների, Համահայկական կրթական խորհրդաժողովների  և կոնֆերանսների անցկացումը , օտար երկրներում գործող հայագիտական կենտրոններին աջակցությունը և  նոր կենտրոնների ստեղծումը և այլն:

ԼՂՀ ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը խորհրդաժոովի մասնակիցներին ներկայացրել է ԼՂՀ-ի կրթական համակարգը, ինչպես նաև անդրադարձել Սփյուռքի հետ համագործակցությանը: «Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում նման գիտաժողովի հրավիրումը, որի ընթացքում մեկ անգամ ևս հնարավորություն կունենանք ի մի բերել մեր համատեղ անելիքները, ներկայացնել այն բոլոր  հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք առկա են մեր ընդհանուր կրթական համակարգում: Արցախի իշխանությունների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին՝ Արցախի համար դժվարին պահերին մեր ժողովրդին նեցուկ կանգնելու և մեր անվտանգության հարցերին ձեր աջակցությունը հայտնելու համար»,-նշել է Սլավիկ Ասրյանը՝ խորհդաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացնելով Արցախի կրթական համակարգը՝ նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական կրթություն: Նախարարն անդրադարձել է նաև կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի հետ Արցախի համագործակցության խնդիրներին:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով իր հերթին ներկայացրել է Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական քաղաքականությունը և 2017 թվականի նախաձեռնությունները: Այնուհետև զեկույցներով են հանդես եկել Սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: Մասնավորապես, Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության կազմակերպման հիմնական հայեցակարգային մոտեցումները և հիմնախնդիրները, հիմնական ժամանակակից միտումները ներկայացրել են Իրանի, Թուրքիայի, Աբխազիայի և Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Հնչել են նաև «Հայապահպան գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները Սփյուռքում» և «Արտերկրի հայագիտական կենտրոնների դերակատարությունը» թեմաներով զեկույցներ: 

Խորհրդաժողովի երրորդ օրը մասնակիցներն աշխատել են առանձին մասնախմբերով, որոնց ընթացքում քննարկվել են ամենօրյա դպրոցների հիմնախնդիրները և կրթական կառույցների հետ երկկողմանի համագործակցության հեռանկարները, մեկօրյա հայկական դպրոցների հիմնախնդիրները և աջակցության հնարավոր ուղղությունները, Հայաստանում սիրիահայերի կրթության կազմակերպման ու ինտեգրման հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև սովորողների խոսքի զարգացման հիմնախնդիրները տարբեր տարիքային խմբերում, արևմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, ծնողների հետ աշխատանքի կազմակերպման նպատակները, եղանակները և ձևերը՝ հայեցի կրթության և դաստիարակության համատեքստում: Բացի այդ, լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական քննությունների կազմակերպմանը և հայոց լեզվի վկայականի տրամադրմանն առնչվող հարցերը:

Խորհրդաժողովի օրակարգով նախատեսված քննարկմանը հանդես է եկել նաև Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, ով խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության  մասնակիցներին բերել էր կաթողիկոսի օրհնությունը:

Խորհրդաժողովի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել «Էդիտ Պրինտ» և «Զանգակ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են ուսումնական և օժանդակ նոր նյութեր և մանկական գրականություն:

Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi