Զիդան․ Չեմ կարծում, թե Բենզեման, Պեպեն, Բեյլը և Կրոսը կմասնակցեն Սուպերգավաթի խաղին
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը տեղեկացրել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման, պաշտպան Պեպեն և կիսապաշտպաններ Գարեթ Բեյլն ու Թոնի Կրոսը, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլյայի» հետ հանդիպմանը։
Բենզեման վնասվածք ունի, իսկ Պեպեն, Բեյլը և Կրոսը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար երկարատև հանգստի հնարավորություն են ստացել և դեռ չեն վերսկսել մարզումները։
-Չեմ կարծում, թե Բենզեման, Պեպեն, Բեյլը և Կրոսը կմասնակցեն Սուպերգավաթի խաղին։ Այժմ Բենզեման իրեն համեմատաբար լավ է զգում, սակայն դեռ չի մարզվում ընդհանուր խմբում։ Վատ է, երբ հանգիստ աշխատելու հնարավորություն չունես։ Կարիմի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնենք երեքշաբթի,-Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին, Տրոնհեյմում կայանալիք խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցելու նաև Կրիշտիանու Ռոնալդուն։