Լևադովսկին ձգտում է տեղափոխվել «Ռեալ»
СпортՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կցանկանար կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», գրում է իսպանական «AS»-ը։
Աղբյուրը տեղեկություններ ունի, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին այս պահին փորձում է բանակցել «Արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ գերմանական ակումբում Լևանդովսկու պայմանագրի ֆինանսական դրույթների բարելավում է սպասվում, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել։ Համենայն դեպս, «Բավարիան» և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չեն պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից։
Լևանդովսկին մյունխենցիների հետ պայմանագիր ունի մինչև 2019 թվականը։