«Բեշիքթաշը» ջախջախիչ հաղթանակ է տոնել, Օզբիլիսը՝ գոլի և գոլային փոխանցումների հեղինակ
СпортՍտամբուլի «Բեշիքթաշը» 2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել «Բելրեյբեյիի» հետ և ջախջախիչ՝ 4։0 հաշվով հաղթանակ է տոնել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, մասնակցելով ամբողջ հանդիպմանը, դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ (3', 26', 75'):