Մեսին որոշել է վերադառնալ Արգենտինայի հավաքական
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մտափոխվել է եւ չի ավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում, տեղեկացնում է արգենտինական Ole-ն:
Նշվում է, որ Արգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հաջորդ շաբաթ Մեսիի հետ հանդիպելու է Բարելոնայում, որտեղ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնելու է ազգային թիմ վերադառնալու որոշման մասին:
Մեսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին: Նա Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս հարձակվողը գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: