Ռունիի տունը փորձել են թալանել «Էվերտոնի» դեմ խաղի ժամանակ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիի տունը օգոստոսի 3-ին փորձել են թալանել դիմակավորված անձիք, հաղորդում է Mirror-ը:
Կողոպտիչներին կանգնեցրել են դեպքի վայր մեկնած ոստիկանները: Անգլիացի հարձակվողի տան մոտ անմիջապես հայտնվել են ոստիկանական մեքենաներ ու ուղղաթիռ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի առթիվ:
Կողոպուտի փորձի պահին 30-ամյա Ռունին մասնակցելիս է եղել իր նախկին ակումբ «Էվերտոնի» դեմ ընկերական հանդիպմանը, որը իրեն էր նվիրված եւ կրում էր բարեգործական բնույթ: