Նեյմար. Բրազիլիայի համար ոչ ոքին հավասարազար է պարտության
СпортՖուտբոլի Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Օլիմպիական խաղերի առաջին տուրում Հարավային Աֆրիկայի թիմի հետ գոլազուրկ ոչ ոքին:
«Բրազիլիայի համար ոչ ոքին հավասարազար է պարտության: Հիանալի հասկանում ենք, որ ոչ մի թիմ միավորներ չի տալու մեզ: Ամեն ինչ արեցինք հաղթանակի համար, սակայն գոլ խփել չհաջողվեց, թեեւ ունեինք բազմաթիվ գոլային պահեր: Առջեւում մեզ սպասվում են բարդ ու կարեւոր խաղեր: Կարծում եմ, որ առաջին խաղում մեզ խանգարեց լարվածությունը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:
Ռիո-2016-ի երկրորդ տուրում բրազիլացիներն օգոստոսի 8-ին կխաղան Իրաքի հավաքականի հետ: