Պաշտոնական. Շչեսնին ևս մեկ տարի կմնա «Ռոմայում»
Спорт«Արսենալի» դարպասապահ Վոյչեխ Շչեսնին, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում», ևս մեկ տարի հանդես կգա իտալական ակումբում։
Կողմերը հաստատել են պայմանավորվածությունը։
«Ակումբը հաստատում է, որ Վոյչեխ Շչեսնին «Ռոմայի» խաղացող կլինի 2016/17 մրցաշրջանում «Արսենալի» հետ վարձակալական պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու արդյունքում».-ասված է «Ռոմայի» հայտարարության մեջ։
«Ռոմայի» ակումբային հեռուստատեսությանը տված հարցազրույցում լեհ ֆուտբոլիստը հայտարարել է.
-Ես շատ երջանիկ եմ, որ լավ մրցաշրջան անցկացնելուց հետո հնարավորություն ունեցա վերադառնալու, և հիանալի էր, որ մարզիչը կրկին ցանկացավ ինձ տեսնել թիմում։
Հույս ունեմ՝ այս տարի մենք կկատարելագործենք անցյալ տարվա արդյունքը։