Մոուրինյո. Եվրոյի եզրափակչում Ռոնալդուի գործողությունները ոչնչով չեն օգնել Պորտուգալիային
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո մեկաբանել է Եվրոպայի առաջնության եզրափակչի Ֆրանսիայի դեմ հանդիպման (1:0) ժամանակ Պորտուգլիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը: 31-ամյա ֆուտբոլիստը խաղի 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է, բայց պահեստայինների նստարանից ակտիվորեն հուշումներ է կատարել թիմակիցներին:
«Ռոնալդուն վերջին րոպեներին իր գործողություններով ոչ մի կերպ չէր օգնում: Խաղադաշտում 11 պորտուգալացի կար, և միակ մարդը, որը նրանց ղեկավարում էր, գլխավոր մարզիչն էր:
Ես տեսա, որ Կրիշտիանուն մոտալուտ հաղթանակի պատճառով էմցիոնալ պոռթկում ունեցավ: Նա մի փոքր կորցրել էր սեփական վերասկողությունը: Այնպես չէ, որ դա վատ է, սակայն փորձս ցույց է տալիս, որ կարևոր որոշումներ կայացնելու պահին ֆուտբոլիստները հաճախ կորցնում են լուրջ դատելու կարողությունը»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ավելի վաղ «Յուրահատուկը» հայտարարել էր, որ Պորտուգալիան Եվրոպայի չեմպիոն դարձավ պաշտպանությունում հաջող գործելու շնորիվ: