Անգլիայի Սուպերգավաթ. Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմում
СпортDaily Mail-ը ներկայացրել է «Լեսթերի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմերը ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ է գտել մանչեսթերցիների մեկնարկային կազմում:
«Լեսթեր». Շմեյխել, Սիմփսոն, Մորգան, Հութ, Ֆուքս, Դրինկվոթեր, Մենդի, Օլբրայթոն, Մահրեզ, Օկազակի, Վարդի:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Բայի, Բլինդ, Շոու, Կարիկ, Շնեյդերլին Մխիթարյան, Ռունի, Մարտիալ, Իբրահիմովիչ:
Հիշեցնենք, որ «Լեսթերն» Անգլիայի գործող չեմպիոնն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ գավաթակիրը: Անգլիայի Սուպերգավաթի խաղը կկայանա օգոստոսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
