Ընկերական խաղ. Լիվերպուլը ջախջախեց Բարսելոնային
СпортՄիջազգային չեմպիոնների Գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում «Լիվերպուլը» «Ուեմբլի» մարզադաշտում 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Հանդիպման 15-րդ րոպեին Սադյո Մանեն բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի սկզբնամասում «մերսիսայդցիները» 2 րոպեի ընթացքում 2 գոլ խփեցին: Նաև աջ եզրից կատարած սուր փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Խավիեր Մասկերանոն (46), իսկ վայրկյաններ անց խաղադաշտի կենտրոնում Բուսկետսի թույլ տված սխալից հետո աչքի ընկավ Դիվոկ Օրիգին:
Խաղի վերջակետը դրեց Մարկո Գուրիչը, ով մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին գլխի հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
«Բարսելոնան» մի քանի գոլային պահեր ուներ, սակայն չկարողացավ դրանք իրացնել: Դրվագներից մեկում Մեսսիիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Ընթացիկ մինչմրցաշրջանային ժամանակահատվածում սա «Լիվերպուլի» 9-րդ, իսկ կատալոնացիների համար` 3-րդ ընկերական մրցավեճն էր: