Ռուսաստանի մարզիկները չեն մասնակցի Ռիոյի Պարալիմպիկ խաղերին
СпортՄիջազգային պարօլիմպիկ կոմիտեն ռուսաստանյան մարզիկների շրջանում արձանագրված խթանիչների օգտագործման փաստով մերժել է ռուս մարզիկների մասնակցությունը Ռիոյում անցկացվող պարալիմպիկ խաղերին, հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ անցած ամիս հրապարակված Մաք Լարենի զեկույցը պնդում է Ռուսաստանում պետության կողմից հովանավորվող դոպինգային ծրագրերի առկայության մասին։
«Ռուսաստանի հակադոպինգային համակարգը քայքայված, կոռումպացված և ամբողջությամբ վարկաբեկված է»,- ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ սըր Ֆիլիփ Քրեյվընը։
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը չի կարողացել ապացուցել իր անմեղությունն ու իրավացիությունը, ինչի հետևանքով ռուս մարզիկները ենթարկվել են անհապաղ հեռացման։