«Բարսելոնա»-ին նոր ֆուտբոլիստներ էին հարկավոր. Ինյեստա
Спорт«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա մրցաշրջանից: Ֆուտբոլիստը նշել է, որ ակումբը գերազանց աշխատանքներ է իրականացրել տրանսֆերային շուկայում:
«Մեր ակումբ են տեղափոխվել երիտասարդ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նրանք կաճեն «Բարսելոնա»-ում: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի կատալոնական ակումբն էլ ավելի հզորանա: Այդ պատճառով մեզ որակյալ ֆուտբոլիստներ են հարկավոր:
«Բարսելոնա»-ում միշտ խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Մեր նպատակն է նվաճել բոլոր տիտղոսները, և մենք ունենք այն կազմը, որն ի զորու է անել դա»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
