Ռանյերի․ Նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» 12 ֆուտբոլիստով էր խաղում
Спорт«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոստովանել է, որ թիմի համար բարդ է լինելու լրացնել կիսապաշտպան Նգոլո Կանտեի բացակայությունը։ Հիշեցնենք, որ վերջինս տեղափոխվել է «Չելսի»։
-Կանտեի տեղափոխությունը մեզ համար մեծ կորուստ է։ «Չելսին» հենց այնպես չի գնել Կանտեին․ նախորդ մրցաշրջանում նա երկու ֆուտբոլիստի դեր էր կատարում։ Մրցավարները կարծում էին, թե «Լեսթերը» 11 ֆուտբոլիստով է խաղում, սակայն իրականում 12 ֆուտբոլիստ էր․․․
Հիմա թիմում պետք է հասկանան, որ անհրաժեշտ է առավել միասնական և ուշադիր խաղալ։ Ֆուտբոլիստները պետք է ավելի արագ մտածեն, փակեն ազատ տարածությունները։ Նոր մրցաշրջանում մենք պետք է ավելի խելացի լինենք,-Ռանյերիի խոսքը մեջբերված է «ESPN FC»-ից։