Մանչեսթեր Սիթին հայտնել է Նասրիի հրաժարագինը
Спорт«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին չի մտնում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում:
«Քաղաքայինները» մտադիր են տրանսֆերային ընթացիկ պատուհանի ընթացքում հրաժարվել ֆրանսիացուց:
Ակումբը սահմանել է ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 17 միլիոն եվրո,- տեղեկացնում է«The Telegraph»-ը:
Նասրին վերջին օրերին մի շարք սկանդալային պատմությունների կիզակետում է: Հրապարակված տեսանյութում նա գիշերային ակումբում ժամանակ է անցկացնում: Տեսանյութի մյուս հատվածում թմրանյութեր են:
Նասրին «Սիթիում» հանդես է գալիս 2011 թվականից: ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման՝ խփելով 2 գոլ: