Պոգբա. Ժամանակն է վերադառնալ «Օլդ Տրաֆորդ»
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկՊոլ Պոգբան անգլիական ակումբ վերադառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ուրախ եմ դարձյալ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս ակումբը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել իմ սրտում, այնպես որ անհամբերությամբ եմ սպասում Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելուն: Ես վայելել եմ «Յուվենտուսում» անցկացրած ժամանակահատվածը, Թուրինում ունեցա նոր ընկերներ: Կարծում եմ՝ ժամանակն է վերադառնալ «Օլդ Տրաֆորդ»: Դա ճիշտ ընտրություն է ինձ համար: Այստեղ հուսով եմ հասնել հաջողության:
Շնորհակալություն «Յուվենտուսին» ու բոլոր երկրպագուներին: Հրաժեշտը ոչինչ չի նշանակում: Գլխավորն այն ժամանակն է, որը մենք անցկացրինք միասին»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը Թուրինի «Յուվենտուսին» կվճարի 105 միլիոն եվրո, ինչը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Պոգբան Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում եղել է 2009-2012 թվականներին, սակայն չէր կարողացել ամրապնդվել գլխավոր թիմում: «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանը կխաղա 6 համարի մարզաշապիկով: