«Յուվենտուսը» հաջողություն է մաղթել Պոգբային նոր ակումբում
СпортԹուրինի «Յուվենտուսը» շնորհակալություն է հայտնել Պոլ Պոգբային, որը երեկ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Իտալական ակումբը հատուկ տեսահոլովակ է հրապարակել ֆրանսիացու մասնակցությամբ լավագույն դրվագներով։
«Ավարտին է մոտենում Պոգբայի հիշարժան արկածը Թուրինում, որի ընթացքում Պոլը 4 անգամ հաղթել է Ա Սերայում, երկու անգամ՝ Իտալիայի գավաթում, երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթում։ Մեր թիմի կազմում անցյալ 4 տարիների ընթացքում նա հույսեր ներշնչող երիտասարդ ֆուտբոլիստից դարձավ համաշխարհային մակարդակի վարպետ, «Golden Boy» մրցանակի դափնեկիր, 2013, 2015 թվականներին ընդգրկվեց Եվրոպայի և աշխարհի խորհրդանշական հավաքականներում։
Նրա առաջին քայլերը եղել են «Մանչեսթերում», նրա նոր քայլերն էլ այնտեղ կլինեն, բայց հենց Թուրինում է ստացել համաշխարհային ճանաչում և դարձել մոլորակի ամենավառ կիսապաշտպաններից մեկը։ Բոլորը, որոնք առնչություն ունեն «Յուվենտուսի» հետ, կցանկանային շնորհակալություն հայտնել Պոլին այս հիանալի տարիների համար և լավագույնը մաղթել Անգլիայում։ Շնորհակալություն, Պոլ»,-ասված է թուրինցիների մամուլի հաղորդագրության մեջ։