Բաուսան մեկնել է Բարսելոնա Մեսսիի հետ բանակցելու
СпортԱրգենտինայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան մեկնել է Իսպանիա հանդիպելու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին. հաղորդում է «Ole»-ն։
«Ալբասետեի» նոր գլխավոր մարզիչը մտադիր է ֆուտբոլիստի հետ քննարկել ազգային հավաքական նրա վերադարձի հարցը։ Բաուսան արդեն նշել է, որ չի փորձելու համոզել Մեսսիին փոխել որոշումը, պարզապես նրա հետ զրուցելու է ֆուտբոլի մասին։ Աղբյուրն ավելի վաղ հաղորդել էր, որ Մեսսին վերանայել է իր որոշումն ու պատրաստ է վերադառնալ հավաքական։
Հիշեցնենք, որ հավաքականից հեռանալու մասին Մեսսին հայտարարել էր Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո։