Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ
СпортՏեղի ունեցան «Սինգֆիլդի գավաթ»-ի 5-րդ տուրի հանդիպումները: որում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Վեսելին Թոփալովը, ում մրցակիցն էր չինացի Դին Լիժենը: Այս հաղթանակի շնորհիվ Թոփալովը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: