Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լրագրողական համայնքը շուտափույթ ցանկանում է պատժված տեսնել իրենց հանդեպ բռնություն գործադրողներին

Հայաստանյան լրագրողական համայնքը «Հանուն խոսքի ազատության» ակցիայի շրջանակներում ներկայացրեց պահանջներ, որոնց կատարումն ակնկալում է առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ակցիան ուղղված էր «ոչ» ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: 

Ակցիայի նախաձեռնությունը հայաստանյան մի շարք թերթերի, կայքերի, հեռուստաընկերության գլխավոր խմբագրերի և ղեկավարների կողմից էր, որին արդեն Ազատության հրապարակում միացան այլ լրատվամիջոցներ ևս: Բացի լրագրողական համայնքից Ազատության հրապարակում էին նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակիցներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման ցանկացած դեպք անընդունելի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ըստ պատգամավորի՝ դա չի համապատասխանում նաև խոսքի և լրատվամիջոցների ազատության այն նշաձողին, որին ձգում է Հայաստանը, ու որի առնչությամբ որոշ ձեռքբերումներ արդեն ունենք:

«Տեղի ունեցածի ուղղությամբ կիսում եմ նախաձեռնողների կոչը, որ պատկան մարմինն երը համակողմանի ու լրիվ քննության արդյունքում պետք է բացահայտեն գործի բոլոր հանգամանքները ու պատասխանատվության կանչեն բոլոր այն մարդկանց, ովքեր բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Դա կլինի տեղի ունեցածից դուրս գալու լավագույն լուծումը»,- նշեց պատգամավորը:

Սամվել Ֆարմանյանը մասնակիորեն համաձայն է մտքի հետ, որ Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հուլիսի 23-ին ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման առնչությամբ ոչ ամբողջական քննությունը բերեց Խորենացիի ու Սարի թաղի դեպքերին: «Ես որպես ԱԺ պատգամավոր պատրաստ եմ իմ կարծիքը հայտնել, պատրաստ եմ իմ ձայնը բարձրացնել ու միավորվել ինձ նման մտածող մարդկանց հետ, որպեսզի տեղի ունեցածից քաղաքական հետևություններ արվեն ու, եթե խնդիրը վերաբերում է բռնության դեպքերին, այդ բռնությունները քննվեն ու մեղավորները պատասխանատվության ենթարկվեն», - հավելեց Ֆարմանյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ևս նշեց, որ ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել ևս, երբ դրա թիրախում ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են:
 
«Այդ դեպքում հանրային շահը ավելի է վնասվում, քանի որ մարդկանց տեղեկացված լինելու իրավունքն է վտանգի ենթարկվում: Ոստիկանությունն այն շահագրգիռ կառույցներից է, որին ձեռնտու չեն նման արարքները, քանի որ հասարակական կարգի ապահովումը ոստիկանության գործառույթն է, իրավախախտումների բացահայտումը ոստիկանության գործառույթն է, և եթե նման դեպքեր լինում են ու չեն բացահայտվում, ուրեմն վտանգվում է տվյալ գերատեսչության հեղինակությունը»,-նկատեց պաշտոնյան:

Աշոտ Ահարոնյանի դիտարկմամբ՝ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու բռնությունները վերջին տարիներին միայն հավաքների ժամանակ են տեղի ունենում: «Համենայն դեպս ես չեմ հիշում դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակման, ազատ խոսքի, մտքի համար, այսինքն՝ լրագրողի հանդեպ հավեհարդար տեսնեին: Արտակարգ իրավիճակներում, երբ ոստիկանությունը գործողություններ է անում, այո, հավանականություն կա, որ լրագրողը կարող է վնասվածքներ ստանա, նրա տեխնիկան վնասվի: Ամբողջ աշխարհում է այդպես, այլ հարց է՝ դա արվում է դիտավարությամբ, թե ոչ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ ցավով հավելելով, որ կան դեպքեր, երբ որոշ անձանց կողմից ակնհայտորեն լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորություն է նկատվում:

Լրագրողական համայնքի կողմից համաձայնեցված հայտարարությամբ մասնավորապես հարդոր է հնչում.

«-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։ 

- Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:

- Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ»:

 

Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»