Լուիս Էնրիկեն աջակցել է Նեյմարին
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աջակցել է հարձակվող Նեյմարին, ում վերջին շրջանում շատ են քննադատում Օլիմպիական խաղերում Բրազիլիայի հավաքականի կազմում ոչ տպավորիչ ելույթներ ունենալու համար։
-Ժամային տարբերության պատճառով չեմ հետևել Բրազիլիայի հավաքականի խաղերին։ Չնայած ֆուտբոլը թիմային մարզաձև է՝ բոլորը սիրում են քննադատել միայն մեկ հոգու, ով այս դեպքում Նեյմարն է։ Նեյմարը և Ռաֆինյան բավականին ուժեղ բնավորություն ունեն, որպեսզի հաղթահարեն այս դժվարությունները։ Նրանց հաջողություն եմ մաղթում,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Հավելենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի առաջին երկու խաղերում Բրազիլիան գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել ՀԱՀ-ի և Իրաքի հավաքականների հետ։