«Վիլյառեալ»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին
СпортԻսպանական «Վիլյառեալ»-ը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալին: Այսպիսի որոշման պատճառը ակումբի ղեկավարության ու մարզչի միջև առկա տարաձայնություններն են:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Վիլյառեալ»-ի պաշտոնական կայքը:
Իսպանական ակումբը մոտակա մի քանի օրերի ընթացքում կհայտնի, թե ով է փոխարինելու Տորալին: