Դեմիկելիսը վերադարձել է Իսպանիայի առաջնություն
СпортԱրգենտինայի հավաքականի պաշտպան Մարտին Դեմիկելիսը տեղափոխվել է «Էսպանյոլ»:
«Թութակների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր:
Դեմիկելիսն «Էսպանյոլ» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով, քանզի ընթացիկ ամռանը սպառվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա պայմանագրի ժամկետը:
Նախկինում արգենտինացին Իսպանիայում հանդես է եկել «Մալագայում», իսկ «Ատլետիկոն» լքել է համաձայնագիր կնքելուց մի քանի օր անց: