«Ռիո-2016». 85 կիլոգրամ քաշային Առաքել Միրզոյանը պայքարը սկսելու է A խմբում
СпортՀայաստանի ծանրամարտի օլիմպիական հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը 85 կիլոգրամ քաշային կարգում պայքարը սկսելու է A խմբում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արդեն հրապարակել է A խմբի բոլոր մարզիկների ցանկը:
Հայ ծանրորդի նախնական պատվերը երկամարտում 366 կիլոգրամ է , որն ամենաթեթև է բոլոր ծանրորդների պատվիրած քաշերի մեջ: Նախնական պատվերներով ամենածանր քաշը՝ երկամարտի 390 կիլոգրամ, պատվիրել են 2 մարզիկ՝ Ղազախստանը ներկայացնող Դենիս Ուլանովը և Իրանից Կիանուշ Ռոստամին:
Առաքել Միրզոյանն իր ելույթը կսկսի կեսգիշերն անց՝ ժամը 02:00-ին: