Լևանդովսկի. «Բորուսսիայի» ճնշումն օգտակար է «Բավարիայի» համար
СпортՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ առաջիկա խաղի մասին: Թիմերը հանդիպելու են օգոստոսի 14-ին Գերմանիայի Սուպերգավաթի շրջանակներում:
-Երբ թիմում նորեկները շատ են, ժամանակ է պետք: Նախորդ հանդիպումը հաշվի առնելով՝ հույս ունեմ, որ «Բորուսսիան» այդ ժամանակի պակասը կունենա: Ես գիտեմ, որ «Բորուսսիան» ունակ է պայքարելու չեմպիոնության համար և դուրս գալու Գավաթի խաղարկության եզրափակիչ:
«Բավարիայի» համար օգտակար է «Բորուսսիայի» և մյուս ակումբների ճնշումն զգալը: Բացի այդ, մրցաշրջանն էլ երկրպագուների համար ավելի հետաքրքիր կլինի,-ասել է Լևանդովսկին: