Բաուսա. Մեսսիի հետ հավաքական վերադառնալու մասին չեմ խոսել
СпортԱրգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հանդիպել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և նրա թիմակից Խավյեր Մասկերանոյին: Նա իր հայրենակիցների հետ մոտ մեկ ժամ զրուցել է:
-Ես ու Մեսսին չենք խոսել հավաքական նրա հավանական վերադարձի մասին: Դա միայն զրույց էր ֆուտբոլի մասին: Մոտ օրերս ես կրկին կզանգեմ նրան,-ասել է Բաուսան:
Ավելի վաղ արգենտինացիների նորանաշանակ մարզիչը հայտարարել էր, որ չի փորձելու Մեսսիին համոզել վերադառնալ հավաքական: