«Ալաշկերտն» ուժեղ էր «Փյունիկից»
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվեց Երեւանի «Փյունիկին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ալաշկերտը» 4 միավորով հավասարվեց առաջատար «Գանձասար-Կապանին»:
Կապանյան թիմն ավելի վաղ ընդունել էր Երեւանի «Արարատին» եւ առավելության հասել 2:0 հաշվով:
«Արարատն» ու «Փյունիկը» երկրորդ պարտությունները կրեցին եւ եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1:2
Ալիկ Առաքելյան, 25 - Արտակ Եդիգարյան, 20, Միհրան Մանասյան, 61
Հեռացում՝ Հովհաննես Պողոսյան («Փյունիկ»), 90+3
«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 2:0
Կլաուդիո Մարինի, 31, Գեղամ Հարությունյան, 43