Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САР Союзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг Ирана Цены на нефть превысили отметку в 100 долларов за баррель Католикос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв Геноцида Украина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и Путина Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в Иране В США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула В Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и Ирана Axios: Трамп дал Ирану несколько дней Аппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы


Մանկական աստղագուշակ

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

Մանուկ-Այծեղջյուր

Շատ լուրջ անձնավորություն է՝ անկախ սեռից։ Սիրում է միտքը զարգացնող տրամաբանական խաղեր, տանել չի կարող աղմուկը և այդքան էլ չի սիրում մարդկանց, ինչն էլ վկայում է նրա բնատուր իմաստության մասին։ Մանուկ Այծեղջյուրը մեծ հետաքրքրությամբ է ճանաչում աշխարհը։ Որովհետև պետք է հասկանալ, թե ինչպես է կառուցված այն, ինչը նա պատրաստվում է ոչնչացնել։

Մանուկ-Ջրհոս

Փորձառու ծնողները միանգամից կտանեն երեխային պարի, նկարչության դասընթացների, կամ երգչախմբում երգելու։ Միամիտները կընտրեն սպորտը։ Ի դեպ, փոքրիկ Ջրհոսը կարող է և արագ վազել, և գերազանց լողալ, սակայն պետք չէ զարմանալ, եթե գեղարվեստական մարմնամարզության մարզիչը մի գեղեցիկ օր կխճճվի ժապավենների գլուխգործոցի, օղակների մեջ և կկոտրի ոտքը։ Որովհետև Ջրհոսները լույս աշխարհ են գալիս արդեն գեղեցիկն ընկալելու հարյուր տոկոսանոց զգացողությամբ։ 

Մանուկ- Ձկներ

Լավ նորություն՝ նա շատ խելացի, լռակյաց, հանգիստ և տաղանդավոր երեխա է։ Վատ նորություն՝ նա չի ստում, բայց այլ իրականություն ստեղծում է, որտեղ ուրիշները ծաղկամաններ են կոտրում, իսկ ինքը խելացի և հնազանդ երեխա է։ 

Մանուկ-Խոյ

Մանուկ-Խոյը՝ լավագույն միջոցն է մշտապես անհանգստացնող հարևանից վրեժ լուծելու համար։ Աստղերն երաշխավորում են՝ հարևանը կամ նոր տուն կտեղափոխվի, կամ կմահանա։ Որովհետև երբ ավարտին է մոտենում կրծքով կերակրումը, փոխարենը գալիս է դհոլը, իսկ հետո երաժշտական հսկա դինամիկները։ Նպատակասլաց Խոյը ժամին չի նայելու, եթե սիրտը դեցիբել է ուզում։ Բայց Խոյի ծնողները երբեք հուսահատ չեն լինի և չեն ասի «Աստվա՜ծ իմ, քեզ հետ ինչ-որ բան այն չէ»։ 

Մանուկ-Ցուլ

Մի հրաշալի երեխա՝ բարյացակամ և ոչ կամակոր։ Նա երբեք չի կոտրի խաղալիքը, ոչ։ Նույնիսկ եթե խորանարդիկը չմտնի գնդաձև անցքի մեջ, երեխան համառորեն կփորձի ելք գտնել։ Եվ կգտնի։ Նպատակին հասնելու համառությունը փոքրիկ Ցուլի մայրիկի և հայրիկի արդարացված հպարտության առարկան է հանդիսանում։ Սակայն միայն մինչ այն պահը, երբ ծնողների և երեխայի նպատակները համընկնում են։ Եվ իզուր մի փորձեք մանկապարտեզ տանել Ցուլ-երեխային, ով ասել է, որ այնտեղ էլ երբեք չի գնալու։

Մանուկ-Երկվորյակներ

Այս երեխայի ծնողները պետք է մի լավ գումար կուտակեն, որովհետև մանուկ-Երկվորյակի ստանդարտ մանկությունը այսպիսին է՝ սպորտ, մարզումներ մեկ ամիս, մարզիչ՝ «Նա տաղանդավոր է, Օլիմպիական ոսկի եմ տեսնում», երեխա՝ «Ես ձանձրանում եմ»; ջութակ, պարապմունքներ մեկ ամիս, ուսուցիչ՝ «Նա պատանի Օյստրախն է», երեխա՝ «Ես հոգնել եմ»; բալետ, պարապմունքներ մեկ ամիս, տարեց ուսուցչուհի՝ «Այսպիսի տաղանդներ հազարամյակը մեկ են ծնվում», երեխա՝  «հանգիստ թողեք ինձ»․․․Եվ այսպես շարունակ։ Երկվորյակները բազում տաղանդներ ունեն, սակայն պաղում են նույնքան արագ, որքան ոգևորվում։ Լավագույն տարբերակը այս երեխաների համար՝ երեխայի օրորոցում տասներկու հատոր հանրագիտարան դնել, չէ՞ որ կարդալ նա ավելի շուտ կսովորի, քան քայլել։ Որովհետև Երկվորյակները ձանձրանում են՝ ապրելով միայն մոլորակի սահմաններում։ 

Մանուկ-Խեցգետին

Սա ծնողների համար բացարձակ չծանրաբեռնող տարբերակ է, մինչև որ իրենք պատահաբար չիմանան, որ հատուկ իրենց երեխայի համար ոստիկանությունում առանձին սենյակ են բացել։ Ի դեպ, հավատալ, որ իրենց երեխան բոլորովին էլ հրեշտակ չէ, ծնողները՝ հատկապես տատիկները, չեն կարող։ Խեցգետինները ընդօրինակելու վարպետներ են և ամեն դեպքի համար առանձին դիմակ ունեն։ Պատժել Խեցգետնին հնարավոր չէ, որովհետև նա նայում է քեզ իր հսկա աչքերով և ասում «մայրիկ, ինչ էլ որ անես, ես միևնույն է սիրում եմ քեզ»։ Ինչից հետո մայրիկին մնում է միայն ինքնասպան լինել՝ նախապես գրառում թողնելով՝ «ես սարսափելի մայր եմ»։

Մանուկ –Առյուծ

Մանուկ-Առյուծի ծնողներին հեշտ չէ, քանի որ Առյուծին միևնույն է, թե ում իշխել՝ կարևորը պրոցեսն է։ Սակայն մայրիկներն ու հայրիկները կարող են հանգիստ լինել սեփական ծերության համար՝ արդեն հասուն Առյուծը կգրավի աշխարհը և Հավայան կղզիներում առանձնատուն կգնի նրանց համար։ Պատժել փոքրիկ Առյուծին անիմաստ է։ Նա կժպտա և կհրամայի գլխատել «այս մեկին, որը գոտին ձեռքին է կանգնած»։ 

Մանուկ-Կույս

Ցանկացած իդեալական ծնողի երազանք, և ոչ իդեալական ծնողի մղձավանջ։ Մանուկ-Կույսը իսկական հայելի է։ Հայտնի արտահայտությունը «մի դաստիարակեք ձեր երեխաներին, դաստիարակեք ինքներդ ձեզ»  տեղին է կենդանակերպի բոլոր նշանների համար, սակայն մանուկ-Կույսի դեպքում այն հիմնական է դառնում։ «Ես քո տարիքում լավ եմ սնվել, տատիկիս լսել եմ, գերազանց եմ սովորել» պարզ արտահայտությունների շահարկումը փոքրիկ Կույսերի մոտ չեն անցնում, որովհետև իրենք գիտեն և զգում են ճշմարտությունը։ Մի խոսքով, Կույս-մանուկ ունենալը մեծ պատասխանատվություն է, ավելի լավ է հեշտ տարբերակ ընտրեք։ Բայց մյուս կողմից էլ՝ իրենք այնքան լավն են։ 

Մանուկ-Կշեռք

Կշեռքները էսթետներ են։ Նույնիսկ մանուկ հասակում թույլ չեն տա ժապավենով տաբատ հագցնել իրենց։ «Որովհետև այն ժապավենով է։ Ինչո՞ւ է Աստված այս անճաշակ կնոջն ինձ որպես մայր ուղարկել։ Ո՞ր մեղքիս համար»։ Այս փոքրիկ սատանան կարող է լաց լինել, որովհետև քթի տակ օրորոցային երգող հայրիկը սխալ տոնայնություն է ընտրել։ Սակայն այդուհանդերձ, այս երեխան կառաջադիմի ցանկացած բնագավռում, նույնիսկ եթե այն իրեն հետաքրքիր չէ։ Որովհետև վատ գնահատականը փչացնում է օրագրի ամբողջ տեսքը և խախտում է Տիեզերքի ներդաշնակությունը։ 

Մանուկ- Կարիճ

Մի մտահոգվեք՝ քրեական պատասխանատվության են ենթարկվում միայն տասնչորս տարեկանից, իսկ մինչ այդ դեռ ժամանակ ունեք։ Առաջին պատերազմը սկսվում է անմեղ մի արտահայտությունից «մեկ գդալ հայրիկի համար»։ Կերակրել Կարիճին գրեթե նույն բանն է, ինչ Ցուլին մանկապարտեզ տանել։ Սակայն Ցուլը միևնույն է չի արձագանքում, իսկ Կարիճը սկսում է շպրտել, գդալները, պատառաքաղներն ու ափսեները, մի խոսքով՝ այն, ինչին որ հասնի ձեռքը։ 

Մանուկ-Աղեղնավոր

Լքելով ծննադատունը՝ Աղեղնավորի ծնողները պետք է հասկանան, որ ճակատագիրը չի տալիս մեզ ավելին, քան մենք կարող ենք կրել մեր ուսերին։ Եվ նախապես պետք է բացեն իրենց տան դռները, քանզի երեխան տուն է բերելու ամեն բան, ինչ որ տեսնի՝ բնից ընկած ճնճղուկից սկսած, համադասարանցիներով ավարտած։ Աղեղնավորը տանել չի կարող միայնությունը։ Աղեղնավորի իդեալական աշխարհը այսպիսինն է՝ տուն են գալիս բոլոր ազգականները (նույնիսկ հեռավոր գյուղերից), սենյակի մեջտեղում հարմարվում է ինքը՝ Աղեղնավորը, և քաղցր քուն է մտնում՝ գրկելով փոքր շնիկին, թութակին և դրսից բերած կատվին։ Եվ հիշեք՝ մանուկ-Աղեղնավորը աղմուկ է սիրում, այդ պատճառով երբեք և ոչ մի դեպքում նրան դհոլ մի գնեք։

Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка