Դոնալդ Թրամփն օգնություն է խնդրել՝ ընտրություններում կեղծիքները կանխելու համար
СпортԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը նոյեմբերի 8-ի ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքների շուրջ մտահոգություն է հայտնել: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Թրամփի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Փիրսոնը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ կեղծիքների մասին հստակ փաստեր չունի, քանի որ քվեարկությունը դեռեւս չի կայացել:
Թրամփն իր ընտրարշավի կայքում կողմնակիցներին ուղղակիորեն կոչ է արել օգնել իրեն՝ խաբեություն թույլ չտալու համար:
«Օգնեք ինձ՝ խաբեբա Քլինթոնին թույլ չտալ կեղծել քվեարկության արդյունքները»,- նշել է միլիարդատերը:
Այսպիսով՝ նա հերթական սկանդալն է հրահրել ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ ընտրություններում Քլինթոնին կարող է պարտվել միայն զանգվածային ընտրակեղծիքների դեպքում: