Ռիո-2016․ Դել Պոտրոն հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ
СпортՌիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակչում կմրցեն բրիտանացի Էնդի Մարեյը և արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն։
Կիսաեզրափակիչ փուլում դել Պոտրոն համառ պայքարում 5:7, 6:4, 7:6 (7:5) հաշվով առավելության հասավ ոսկե մեդալի հավակնորդ իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ։ 3 ժամ, 8 րոպե տևած հանդիպման ընթացքում դել Պոտրոյի ակտիվում գրանցվեց 11 էյս, 1 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոյնթ (9 հնարավորից)։ Նադալը ևս թույլ տվեց 1 կրկնակի սխալ, իրացրեց 3 բրեյք-փոյնթ (4 հնարավորից)։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում բրիտանացի Էնդի Մարեյը հաղթել է ճապոնացի Կեի Նիսիկորիին։