Կարևոր էր մրցաշրջանը հաղթանակով սկսելը. Իբրահիմովիչ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Բորնմութ»-ի հետ հանդիպման մասին:
«Մեր թիմը լավ գործեց: Չեմ կարող ասել, որ առաջին խաղակեսում գործում էինք մեր ուժերի 100 տոկոսով, սակայն հանդիպման երկրորդ կեսում կարողացանք վստահ առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: Հանդիպումը բավականին դժվար ստացվեց:
Կարևոր էր մրցաշրջանը հաղթանակով սկսելը: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իմ թիմին հաղթանակներ տոնել, սակայն ուրախ եմ նաև իմ խփած գոլերի համար», – ասել է Իբրահիմովիչը: